26.04.2024
Մոսկվան Մերձավոր Արևելքին տանկեր մատակարարելու խոշոր գործարք է կնքել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում պակիստանյան «տեպլովիզորների» նկատմամբ

Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Պակիստանի Shibl ընկերության «տեպլովիզորների» նկատմամբ։ Այդ մասին Report–ին հայտարարել է ընկերության նախագահ Սաիդ Մուհամեդ Շիբլին։

Նրա խոսքով, ընկերությունը նախորդ շաբաթ իր արտադրանքի նմուշներն ու փորձագետներին գործուղել է Ադրբեջան։ Պակիստանն Ադրբեջանին ընկալում է, որպես բարեկամ երկիր։ Նա հավելել է, որ Ադրբեջանը հետաքրքություն է ցուցաբերում "Tarsier" և "Skua" «տեպլովիզորների» նկատմամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Պակիստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, փոխանցում է պակիստանյան Tribune թերթը։

Նշվում է, որ երկրների միջև ստորագրվելու են տնտեսական համաձայնագրեր, այդ թվում Պակիստան նավթի և գազի առաքման, ինչպես նաև ադրբեջանական ընկերությունների կողմից հեղուկ գազի տերմինալի շինարարության շուրջ։

Նախատեսվում է, որ Իլհամ Ալիևը կհանդիպի Մամնուն Հուսեյնի հետ ու կքննարկի երկրների միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այս պահին Պակիստանը քննարկում է ադրբեջանական Azerspace-1 արբանյակն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

Ադրբեջանի առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2013թ.–ին։ Azerspace-2–ի ուղեծիր դուրս բերելը նախատեսվում է իրականացնել 2017թ.–ին։
Պակիստանն ու Ադրբեջանը քննարկում են նավթի և գազի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել փետրվարի վերջին։ Այդ մասին հայտնում է պակիստանյան Times of Islamabad–ը։ Նշվում է, որ երկու երկրների կառավարություններն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։

Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի առևտրի նախարար Հուրրամ Դաստգիր Հանը։

Նա նշել է, որ իրենք քննարկել են երկկողմ առևտրի դյուրացման, երկու երկրների բիզնես շրջանակների միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև Պակիստանի ու Ադրբեջանի միջև վիզային ու մաքսային գործընթացների դյուրացման հարցերը։ Նախարարը նշել է, որ համատեղ ձեռնարկություններ կարող են ստեղծվել գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Փորձագետ. Ադրբեջանը շեշտը դնում է տարանցման եկամուտների վրա
Հաջորդ նորություն next