29.04.2024
Ինչո՞ւ են ոստիկանների աշխատավարձերը բարձրանում, իսկ զինվորականների՝ ոչ
prev Նախորդ նորություն

Կատարյալ սխալ հաշվարկ՝ զրոյական արդյունքով. ո՞ւր է տանում Փաշինյանը Հայաստանը

Ներկայիս միջազգային տուրբուլենտության պայմաններում Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական կուրսը ծանր դրության մեջ է դրել Հայաստանին։ ՀՀ արտաքին քաղաքականությունը լուրջ ֆիասկո է ապրում և շատ լուրջ ռիսկեր է ստեղծում մեր հանրապետության համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։

Նա նշեց, որ 2023 թվականի արդյունքներով կարելի է ասել, որ Հայաստանի անվտանգության համակարգի այսպես կոչված դիվերսիֆիկացման փորձերը, ինչպես նաև նոր դաշնակիցների որոնումը, մեղմ ասած, շոշափելի արդյունք չտվեցին մեր երկրի համար։

«Ի վերջո, մենք ոչինչ չստացանք, քանի որ ներկայիս միջազգային առճակատման ֆոնին արևմտյան երկրները ժամանակ չունեն Հայաստանով զբաղվելու, և դա ի սկզբանե ակնհայտ էր»,- ընդգծեց նա։

Խոսելով դաշնակցային հարաբերությունների մասին՝ Ղուկասյանն ասաց, որ Փաշինյանի թիմը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այդպես էլ չկարողացավ ձեռք բերել նոր դաշնակիցներ, ինչը, հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, կարելի է որակել որպես ինքնասպանություն։ Իսկ Հայաստանի քաղաքական ղեկավարության բոլոր կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլեւ տեղի ունեցավ հակառակը՝ Արեւմուտքը բացահայտ հայտարարում է, որ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Պարզվեց, որ Հայաստանի անվտանգության համակարգի համատեքստում իրականում այլընտրանք չկա, ինչի մասին բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Սա կատարյալ սխալ հաշվարկ է՝ զրոյական արդյունքով»։

Մի լավ լուր կա, դա այն է, որ քաղաքական սխալները չեն ազդել Հայաստանի տնտեսության վրա, գոնե դեռ, և 2023 թվականի վերջին հանրապետությունում ապրանքաշրջանառության աճ արձանագրվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների հետ։ Արման Ղուկասյանը ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են այդ մասին. օրինակ, միայն ՀՀ և ՌԴ միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ Հայաստանից արտահանումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7%-ով՝ կազմելով 5360,1 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 8768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5% աճ։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար, միաժամանակ ներմուծումն աճել է ավելի քան 50%-ով։

«ՌԴ-ն և ՀՀ-ն սերտորեն համագործակցում են տնտեսության բոլոր ոլորտներում։ Հայաստանի համար ռուսական գործոնը որոշիչ նշանակություն ունի։ Դրա մասին են վկայում հետևյալ փաստերը. բանկային համակարգում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ռուսական կապիտալը, ՀՀ բնակչության մինչև 15 տոկոսը այս կամ այն չափով կախված է Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտներից։ Միայն 2022 թ-ին ՌԴ-ից Հայաստան կատարվող փոխանցումների ծավալը գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի գրեթե 25%-ը։ Նույնքան փոխանցումներ են ստացվել 2023-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Նաև ՀՀ-ն և ՌԴ-ն սերտորեն համագործակցում են էներգետիկ ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով՝ ԱԷԿ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ և այլն։ Կարող ենք թվարկել այլ ոլորտնեևսր, որտեղ ՀՀ-ն ու ՌԴ-ն զարգացնում են երկկողմ հարաբերությունները, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես»,- ընդգծեց նա։

Ղուկասյանը կարծում է, որ ՀՀ ղեկավարության սխալները ակնհայտ են նաև տարածաշրջանային օրակարգում։ Ռուսական միջնորդությունից հրաժարվելը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում արևմտյան մոտեցումներին հավատարիմ մնալու ցանկությունը հանգեցրեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը՝ Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Փաշինյանի և Ալիևի հայտարարությամբ, որը լուրջ շրջադարձ էր ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից:

«Բոլոր խնդիրները գալիս են այնտեղից, երբ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այսօր այդ սխալները հաշվի չեն առնվել եւ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ արեւմտյան երկրների մոտեցումներին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարն ավելի ու ավելի է պահանջում, իսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչները բացահայտ խոսում են ադրբեջանական կողմում խաղաղության ցանկության բացակայության մասին։ Վերջին շրջանում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում ընթանում էր արեւմտյան հարթակներում, սակայն շոշափելի արդյունքների հասնել չհաջողվեց։ Իրականում, կարելի է ասել, որ գործընթացն էլ ավելի է բարդացել և ինչ-որ առումով դանդաղել, ինչը հղի է տարածաշրջանի համար լուրջ ռիսկերով»,- ասում է Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասը դարձել է բազմաթիվ միջազգային խաղացողների շահերի բախման տարածաշրջան։ Արտաքին ուժերի թվում կան այնպիսիք, որ շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ։ Հայաստանը չպետք է հայտնվեր հիմնական խաղացողների շահերի բախման էպիկենտրոնում, սակայն ՀՀ կառավարության անհեռատես քաղաքականության արդյունքում, ասաց բանախոսը, մենք այսօր արդեն հայտնվել ենք ծանր վիճակում. «Հայաստանը պետք է խուսափի նրանից, որպեսզի արտաքին խաղացողները իրեն օգտագործեն երրորդ ուժերի դեմ»,- ասաց նա:


Վերադառնալով ներքաղաքական օրակարգին՝ Ղուկասյանն ասաց, որ քանի որ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ապա անհրաժեշտություն առաջացավ Սահմանադրությունից հանել այն կարևորագույն կետը, որով ՀՀ-ն ճանաչվում է Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ ահա իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, դա ցանկանում է անել:

«Բոլորս հիշում ենք, որ 2021 թվականին Ալիևը նման պահանջ է հնչեցրել, որ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն։ Եվ թվում է, թե ՀՀ իշխանությունների այս քայլը՝ նոր Սահմանադրություն ընդունելը, առաջին հերթին բխում է Բաքվի շահերից։ Այսինքն՝ մենք փաստաթղթային կարգով, Սահմանադրությունով կփակենք Արցախի հարցը։ Կարծում եմ, որ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ պետք են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր Սահմանադրություն հենց այս ամենակարևոր խնդրի պատճառով, որից Հայաստանի իշխանությունը փորձում է ընդմիշտ հրաժարվել»,- եզրափակեց Ղուկասյանը։


 

Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ. Անդրանիկ Թևանյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online