2.05.2024
Այն, ինչ ուզում է անել Ալիևը, անում է հայաստանյան իշխանությունը. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նոր հոդված է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ "POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար" վերտառությամբ:

"2024 թ. հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր լայնածավալ և բացահայտ պատերազմը հայ ժողովրդի դեմ՝ թիրախավորելով նրա ինքնության հիմնաքարերը, սիմվոլները և էլեմենտները:

Նախ՝ Ամանորի գիշերը Հանրայինի ձեռքերով փորձեց նսեմացնել հոգևոր իշխանության կարևորությունը՝ չհեռարձակելով Վեհափառ Հայրապետի ուղերձը:

Այս ստորության հիմքում ոչ միայն խանդի խնդիրն է (չէ՞ որ հոգևոր իշխանության հեղինակությունը փաշինյանական ռեժիմի վարկանիշից անգամներով բարձր է), ոչ միայն Մայր Աթոռի զգուշավոր, բայց հստակ հակադարձումն է Նիկոլի հակաազգային քայլերին:

Հիմնական շարժառիթն ավելի խորքային է. որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:

Տարեսկզբին նոր լիցք հաղորդվեց նաև «Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությանը:

Կռվացնել եղածը կորցրածի հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով: Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են: Աջ կուրծքը կորցրած կինը չի կարող մոռանալ այն և կենտրոնանալ միայն ձախ կրծքի վրա, ու մարդամեջ դուրս գալուց անգամ՝ նա փորձում է վերականգնել իր տեսանելի ամբողջականությունը:

Հետո գրպանային պատմաբանների միջոցով քննարկման է նետվում «Հայ ժողովրդի պատմությունն՝ ընդդեմ Հայաստանի պատմության» նույնքան վտանգավոր և հեռահար ծուղակը: Պարզից էլ պարզ է, որ հայ ժողովրդի պատմությունը մարդկանց պատմություն է, իսկ Հայաստանինը՝ տարածքի: Ի դեպ, ո՞ր Հայաստանի պատմությունը՝ 29-800 քկմ-ի՞…

 Ովքե՞ր են ապրել այդ «Հայաստանում»: Չէ՞ որ նիկոլական թունավոր ընկալման մեջ մենք «կադաստրի վկայական» էլ չունենք: Իսկ կարո՞ղ է սպասեք, դելիմիտացիա-դեմարկացիան վերջացնեք, հետո «Հայաստանի պատմություն» գրեք: Համաձայնեք, զավեշտ է, ցնորք, ուղեղի բորբոքում:

Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո: Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ: Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:

Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում: Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:

Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը: Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:

Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը":


 


 

Պուտինը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel