26.04.2024
Սարգսյանը դատապարտել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը
prev Նախորդ նորություն

Մոսկվան ու Անկարան սոլիդար են. ՌԴ դեսպանի սպանությունը սադրանք է

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը սադրանք է, որի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու Սիրիայում խաղաղ գործըթնացը: Այս մասին հայտարարել է Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կատարված հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որն ուղղված է ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։

Անկարայում ՌԴ դեսպան Ադրեյ Կառլովը զինված հարձակման է ենթարկվել եւ ստացած վնասվածքներից մահացել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն: Մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Դեսպանի վրա կրակողը, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է ոստիկանության նախկին աշխատակից:

Պատասխանը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը

«Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա»,- հավելել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ՌԴ իրավապահները Թուրքիայի իրենց գործընկերների հետ համատեղ կքննեն դեսպանի սպանությունը։ «Մենք պետք է իմանանք, թե ով էր ուղղեորդել մարդասպանի ձեռքը», - ասել է ՌԴ նախագահը: Նա հայտնել է, որ ՌԴ քննչական կոմիտեն արդեն իսկ հարուցել է քրեական գործ: Միեւնույն ժամանակ նա կարգադրել է ուժեղացնել Թուքիայում եւ այլ երկրներում ՌԴ դեսպանատների անվտանգությունը:

Դեպքի հետ կապված Պուտինի գնահատականներն ամբողջությամբ կիսում է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա կարծիքով, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումը թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ սադրանքն էր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ հարձակումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, թե ՌԴ-ն ու Թուրքիան կամքի ուժ ունեն չտրվելու այս սադրանքին։ Էրդողանը, ասելով, թե ՌԴ դեսպանի դեմ հարձակման գործը ՌԴ-ի հետ համատեղ է հետաքննվելու, շեշտել է, թե տեղի ունեցածը սադրանք է ուղղված կարգավորվող թուրք-ռուսական հարաբերություններին: «Պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ համակարծքի էինք, որ տեղի ունեցածը սադրանք է»,-ասել է Էրդողանը։

Լավրովը խոսել է սպանության նապատակից

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության հիմնական նպատակն էր ձախողել երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ու Ռուսաստանի արդյունավետ պայքարին խոչընդոտելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ ԼԱվրովը «ՆՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք վստահ ենք, որ այդ բարբարոսությունը ծրագրած մարդկանց հիմնական նպատակն է եղել խաթարել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ մեծամասամբ Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտելու համար», - ասել է նա, հավելելով, որ «այդ նպատակը չի իրագործվի»։
«Կոմերսանտ». Դեսպանի վրա հարձակումը՝ ռուս-թուրքական հարաբերությունների տապալման փորձ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online