Բերնար դե Գոլ. Ռուսաստանը միշտ հավասարակշռել է ԱՄՆ-ին

294
Շարլ դե Գոլի զարմիկ Բերնար դե Գոլը մասնակցել է Մոսկվայում Հայրենական մեր պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Գեներալի բարեկամը «Զվեզդա» հեռուստաընկերությանը պատմել է այն ջերմ զգացմունքների մասին, որ նա տածում է Ռուսաստանի նկատմամբ և թե ինչի համար է նա գտնվում Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի օրը:

«Դա հրաշալի տոն է և ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս օրը Մոսկվայում: Ես խորին երախտագիտություն եմ հայտնում ռուս ժողովրդին այն կորուստների համար, որ նա կրել է հաղթանակին հասնելու համար: Շատ կարևոր է հիշել մեր ժողովուրդների ողբերգությունները և փորձությունները: Դա շատ վախենալու և դաժան պատերազմ էր ու այդպիսի բան էլ երբեք չպետք է կրկնվի», - նշել է Բերնար դե Գոլը:

Աշխարհի շատ առաջնորդներ չէին ժամանել Մոսկվա մայիսի 9-ին: Նրա խոսքով, նրանք բոլորը ունեին իրենց նախապատմությունները և պատճառները՝ անգլիացիները չեն ժամանել խորհրդարանական ընտրությունների պատճառով, ամերիկացիները, քանի որ չեն կարողանում լուծել իրենց հարցերը Իրանի հետ, իսկ նախագահ Օլանդը չի կարողացել ժամանել, քանի որ պետական այցով մեկնել է Կուբա:

«Ինչ վերաբերվում է իմ քեռուն՝ Շարլ դե Գոլին, ապա նա ամբողջ կյանքում համարել է, որ Ռուսաստանն աշխարհում և Եվրոպայում հավասարակշռություն է պահել: Երբ նա խոսում էր միասնական Եվրոպայի մասին Ատլանտիկայից մինչև Ուրալ, իսկ իրականում մինչև Վլադիվոստոկ՝ ներառյալ ԽՍՀՄ-ը: Ռուսաստանը նրա կարծիքով հավասարակշռում էր ԱՄՆ-ը՝ դա եվրոպական հավասարակշռություն էր, որին հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև լավ հարաբերությունների պարագայում: Նա չէր պատկերացնում եվրոպական անվտանգությունը առանց Ֆրանսիայի և Ռուսաստանի փոխըմբռնման, մի երկրի, որը շատ կարևոր է աշխարհի հավասարակշռության համար», - նշել է դե Գոլի զարմիկը:

Բերնար դե Գոլը բարձր պաշտոններ է զբաղեցրել արդյունաբերության ոլորտում: 1958թ.-ից սկսած շատ հաճախ եղել է Ռուսաստանում՝ ֆրանս-խորհրդային առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի տեղակալի պաշտոնում:

Տպել

Загрузка...