2.05.2024
Նետվել է 6-րդ հարկից. Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ-ի 32-ամյա կապիտանը
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծել է, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ: Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր Հայաստանում մնալու:


«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,-պարզաբանել է Դավթյանը:


Հայտը պետք է ներկայացնել օնլյան տարբերակով՝ workpermit.am կայքի միջոցով: Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին Հայաստանում 5 տարով պայմանագիր է կնքել որևէ ընկերությունում, ապա ստանում է 5 տարվա տեղեկանք: Իսկ, եթե պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:


Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 հազար 45: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47 հազար 381 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար 36 քաղաքացի, մարտին՝ 54 հազար 700 քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար 111 ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է: Սակայն Դավթյանը շեշտում է՝ սա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով ընդամենը 4 հազար ՌԴ քաղաքացի կար: «Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,-ասել է նա:


Հունվարին Հայաստանից գնացել է 55 հազար 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 հազար 548 քաղաքացի, մարտին՝ 44 հազար 438 քաղաքացի: Հունվարին ՌԴ քաղաքացիների ելքերի և մուտքերի տարբերությունը բացասական է եղել, հետո Հայաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք, արդյունքում այդ բացասական թիվը կրճատվել է, դարձել դրական, բարձրացել մինչև 4 հազար: Սակայն, օրինակ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, եռամսյակային տվյալներով թիվը գերազանցել է 1500-ը: Դավթյանը նկատեց. «Դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այդ թիվն անգամներով մեծ է»:


Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Ընդ որում, բաշխվածությունը հետևյալ կերպ է՝ հունվարին Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների թիվը 2079 է, փետրվարին՝ 1597, մարտին՝ 2262: Սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Ընդ որում, այս տարվա հունվարին և փետրվարին ևս տարբերությունը բացասական է եղել, մարտին արդեն՝ դրական: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:


Հայաստանից ապաստան հայցող, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:


Երբ այդ անձանց շնորհվի փախստականի կարգավիճակ, իրենք Հայաստանում ունենալու են օրինական բնակվելու իրավունք, նրանց տրամադրվելու է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի մոտ 160 պետություններում, որոնք ապաստանի նույն ընթացակարգով են առաջնորդվում: Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված. ԱՄՆ դեսպան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel