1.06.2024
ՀՔԾ. Սարի թաղի դեպքերով ձերբակալվել է ևս երկու անձ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Սասնա ծռեր» խմբից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պատմել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր զրույցի մասին, փաստում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը տարիներ շարունակ նույն է եղել: Պարզվում է, որ դեռեւս 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների ժամանակ հայկական կողմը նույն այն մոտեցումն է դրսեւորել, ինչ որ հետագայում Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայնել է ԼՂՀ կարգավորման շրջանակներում, որպես առաջնահերթ քայլ, Ադրբեջանին հանձնել Արցախի պաշտպանական գոտու այն հինգ շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում չեն եղել: Սակայն համաձայնությունը չի կայացել, քանի որ, ինչպես հետագայում եւս, Ալիեւը չի համաձայնել, որ Քելբաջարի ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի հստակ ժամկետ նշանակվի 3 կամ 5 տարի հետո»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռեւանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդեւան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։ Հետո նրանք վիճեցին, եւ Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ եւ Ապարը, եւ Վարդանիկը` ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերեւս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, չեղյալ է հայտարարել ավելի վաղ նախատեսված իր արձակուրդը, որը ծրագրել էր օգոստոսի առաջին կեսին վերցնել։ Նրա մերձավոր շրջապատը դա մեկնաբանում է այն հանգամանքով, թե տարին ներքին եւ արտաքին զարգացումների առումով բարդ է, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։ Մինչդեռ այլ աղբյուրներ փաստում են, որ Հովիկ Աբրահամյանի դիրքերը ՀՀԿ-ում ակնհայտ թուլացել են, այդ պատճառով նա որոշել է իր կուրացիայի տակ վերցնել սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն ու արդարացնել բոլոր սպասելիքները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը` երկամսյա կալանքը: Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում եւ ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Չի բացառվում նաեւ, որ նրանք օժանդակել են իրավապահներին` տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները եւ դերակատարությունը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գեւորգ Մելքոնյանը եւ Ռուբեն Գրիգորյանը հուլիսի 31-ին իրավապահներին հանձնվել էին ընդհանուր խմբի անդամներից ավելի շուտ: Արդյունքում Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չկիրառվեց, եւ նա երկու օր անց ազատ արձակվեց` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ խորհրդարանի կայքում երեկ հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ հայկական երկրորդ պետությունը պատրաստվում է կիսանախագահականից անցում կատարել լիարժեք նախագահական կառավարման համակարգի: Հայեցակարգում չի նշվում, թե երբ է անցկացվելու սահմանադրական հանրաքվեն, եւ դրանից հետո առաջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները երբ են անցկացվելու: Սակայն առանց այդ էլ իրավիճակը պարզ է: Դեռեւս այս տարվա հունիսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են, որ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2020 թվականի մայիսը` ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանի լիազորության ավարտը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան մինչեւ եկող տարվա սեպտեմբերը, արդյունքում միաժամանակ կարձանագրվի, որ մինչեւ գործող խորհրդարանի լիազորության ավարտը կգործի կառավարման հին կիսանախագահական կարգը, գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր ԱԺ-ի եւ նախագահի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան միաժամանակ` 2020 թվականի ապրիլին»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ փորձելով «Սասնա ծռերին» մեղադրել գնդի տարածքում եղած բանկոմատից 14 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ։ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրե դիտ Ագոիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում։ Իհարկե, այստեղ հափշտակությունն ուղիղ «Սասնա ծռերին» չէր վերագրվում, սակայն շատերը ենթադրում էին, որ ՀՔԾ-ն հենց նրանց նկատի ունի։ Ըստ այդմ՝ համացանցում արվող մեկնաբանություններում մարդիկ բացառում էին, որ «Սասնա ծռերը» վերցրած լինեն այդ գումարը թեկուզ միայն այն պատճառով, որ ՊՊԾ գնդի տարածքում այն օգտագործելու հնարավորություն չունեին, իսկ այնտեղից դուրս են եկել խուզարկվելուց հետո եւ միանգամից տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայրեր կամ հիվանդանոց։ Մարդիկ հումորով նշում էին, որ միակ տարբերակն այն է, որ այն ՊՊԾ գնդի տարածքից իր հետ դուրս տարած լինի Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամ գնդի տարածքում «պատանդ» եղած բժիշկներից մեկը»։
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացուն
Հաջորդ նորություն next
 Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր առաջարկվում է կնքել արևմտյան թելադրանքով. ՌԴ ՊՆ
31.05.2024
Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր առաջարկվում է կնքել արևմտյան թելադրանքով. ՌԴ ՊՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor