Ապրիլի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիում տեղակայված գերմանական Գյոթեի ինստիտուի տնօրեն, Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Լաուրա Հարցի հետ։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում Գյոթեի կենտրոնի ծավալած գործունեությանը և դրա կարգավիճակի բարձրացման հնարավորությանն ու անհրաժեշտությանը, կարևորվեց արտաքին մշակութային քաղաքականության նշանակությունը։