Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։