Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում, որոնք ցույց են տալիս, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: «Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերել էին մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,- գրել է նա։