Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Նրա խոսքով, երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր կան, որոնք հաջողությամբ լուծվում են։ Որպես օրինակ նա մատնանշել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը և նշել, որ եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։