30.12.2025
Թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին
prev Նախորդ նորություն

Բնակության հասցեն փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում փաստացի հաշվառվել օնլայն

Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։


«Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։


Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․


մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,


ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,


ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,


ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,


հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,


վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։


Գործընթացի վեաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։


ՆԳ նախարարությունը շարունակելու է լավարկել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ և հասանելի թվային ծառայություններ»,- ասվում է հաղորդագրությունում։


 

2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողնե
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ