30.12.2025
Հայտնի է՝  ինչո՞ւ է ձերբակալվել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։

Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․


Ապահովագրական պայմանագրի կողմեր,


Ծածկույթի տարածք,


Ապահովագրության առարկա,Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,


Ապահովագրված ռիսկեր,


Ապահովագրական գումարի սահմանաչափը,


Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։


Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․


Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,


Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,


Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,


Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,


Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։


 


 

Թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ