6.04.2026
Ազգային ինքնությունը չպետք է փոխել, այլ պետք է ամրացնել․ «Մեր ձևով»
prev Նախորդ նորություն

Հայտնի է՝ ինչո՞ւ է ձերբակալվել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում․ այս մասին տեղեկանում ենք 168.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած հաղորդագրությունից։


«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս 2 անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը»,-ասացին կոմիտեից:


Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։


 

ՊԵԿ-ը՝ Վրաստան մուտք գործելու պահանջի մասին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար