Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է , մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են: Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք մեր դրական սցենարը՝ կբացենք սահմանի դարպասները»,- ասել է թուրք նախարարը Sabah թերթին: