5.04.2026
Ավարտվել է նախկին կնոջ սպանության գործի նախաքննությունը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։ Այս մասին  հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից, գրում է NEWS.am-ը։


«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերությունը «Մեգա Թրեյդ»-ն է, որը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։


Հիշեցնենք, որ Ադրբեջանից երկաթուղով ներմուծվել է 22 վագոն բենզին՝ պրեմիում որակի։ Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ Սուքիասյանների ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում վաճառվում է այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով։


 

ՀԲ աջակցությամբ կբարելավվի բնակարանային հասանելիությունը փախստականների համար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար