Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպեց Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։Բարեկամական մթնոլորտում ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։