Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 12–ին
Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով դատական նիստը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը և Արմեն Բեկթաշյանը։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման է դատապարտվել 6 տարի 3 ամիս ժամկետով։ Նա «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։
Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր հենց «Զվարթնոց» օդանավակայանում: