Դատախազն այսօր իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից: Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։