ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Փալադինոն հայտնել է, որ ԱՄՆ-ն 40 մլն դոլար է տրամադրել Օտարերկրյա պետությունների կողմից տարածվող ապատեղեկատվության եւ քարոզչության դեմ պայքարի գլոբալ փոխգործակցության կենտրոնի համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը:«Այս ֆինանսավորումը կաջակցի օտարերկրյա լսարանին ուղղված ռուսական, իրանական եւ չինական ապատեղեկատվության եւ քարոզչության հակազդեցության դեմ տարբեր ջանքներին», — ասել է նա:Նրա խոսքով, կենտրոնի աշխատակիցները պետք է արտասահմանից ստացվող ապատեղեկատվության վաղ նախազգուշացման մասին տեխնոլոգիաներ կիրառեն, վերլուծեն քարոզչության հիմնական թիրախ հանդիսացող լսարանները, սոցցանցերում առաջատար կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ զարգացնեն համապատասխան կոնտենտի ստեղծման համար, հաղորդում է Gazeta-ն: