Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ՌԴ-ին կստիպի պաշտպանվել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը. հայտնում է Ինտերֆաքսը: «Մեզ համար դա մեծ ռազմական և տնտեսական խնդիր է: Մենք ստիպված կլինենք պաշտպանական գոտի կառուցել Սոչիի մոտակայքում»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Կելինը նշել է, որ Ուկրաինան և Վրատանը դժվար թե մոտ ժամանակներս անդամակցեն ՆԱՏՕ-ին: