Գերմանիայի պահպանողական քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, ով, ինչպես սպասվում է, հաջորդ տարի փոխարինելու է Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, ասել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ: Վեբերը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կավարտեն, եթե նա ընտրվի Հանձնաժողովի նախագահ։ «Եթե հանձնաժողովը ղեկավարեմ ես, պետք է ասեմ, որ Թուրքիան չի անդամակցի Եվրամիությանը»,- ասել է Վեբերը: