Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին «խելագար ծայրահեղական» է անվանել: Վերջինը պնդում է, որ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքերին Վենեսուելան է ֆինանսավորում, գրում է Nacional պորտալը:«Եթե դա չասեր խելագար ծայրահեղական Մայքլ Փենսը, կարելի էր ծիծաղել: Ես աշխարհի ուշադրությունն եմ հրավիրում Փենսի և Վենեուլայի նկատմամբ ԱՄՆ ծայրահեղական կենտրոնների պարանոյային: Նրանք տարված են դրանով, քանի որ չկարողացան մեզ հաղթել»,-հայտարարել է Մադուրոն:Նախօրին Փենսը, վկայակոչելով Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսին, հայտարարել է, որ Վենեսուելան է ֆինանսավարում Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայի և ԱՄՆ-ի կողմ շարժվող ներգաղթյալներին: