26.11.2024
Վաշինգտոնը հաստատել է` Պուտինն ու Թրամփը կհանդիպեն
prev Նախորդ նորություն

Զախարովան հեգնանքով է պատասխանել Մերկելին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում Եվրոպան հետևում է միջազգային իրավունքի սկզբունքներին:


«Սկզբունքնե՞ր: Եվրոպայի՞: Ի՞նչ սկզբունքներ»,- գրել է նա:


Զախարովան հիշեցրել է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն անխնա գաղտնալսել են Մերկելին:


«Իսկ դա, ինչպես երեկ ասաց Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը, «հետախուզական ոչ լեգալ գործունեության» օրինակ է, որի հետ Եվրոպան չի կարող հաշտվել: Եվ ի՞նչ: Ի՞նչ է արել կանցլերը` սկզբունքներից ելնելով, ի՞նչ պատժամիջոցներ է սահմանել Վաշինգտոնի նկատմամբ, որպեսզի ինչ-որ բան բացատրի ԱՄՆ-ին: Քանի՞ ամերիկացի դիվանագետ է արտաքսվել»,- գրել է նա: