Ամերիկյան դոլարից կախվածությունը նվազեցնելու Ռուսաստանի փորձերը որոշ արդյունքներ են տվել, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի տվյալների համաձայն՝ «ապադոլարացումը», որին աջակցում են ՌԴ նախագահն ու Կենտրոնական բանկը, կօգնի Ռուսաստանին «մեղմել» ռուսական ֆինանսական համակարգի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների հարվածը: Ինչպես նշվում է՝ ազգային արժույթների կիրառմամբ Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտուրը վկայում է դոլարից ռուսական տնտեսության կախվածության նվազման մասին: