Մոլդովան ՆԱՏՕ-ի հետ քննարկում է երկրի տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին ասել է երկրի ՊՆ ղեկավար Եվգենի Ստուրզան: «Հանրապետությունում, 2004-ից սկսած, նման զորավարժություններ չեն եղել, և դա նշանակալի քայլ կլինի»,- ասել է նա: Ստուրզայի խոսքով` Մոլդովայի չեզոքությունը չի խանգարի տարբեր գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուն: