26.11.2024
Փենսն ու Պուտինը հանդիպել են
prev Նախորդ նորություն

Տիեզերական զինված ուժեր ստեղծելու Թրամփի պլանը 5-10 մլրդ դոլար կարժենա

Տիեզերական զինված ուժեր ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը 5-ից 10 մլրդ դոլար կարժենա։ Պաշտպանության նախարարի տեղակալ Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ տիեզերական ԶՈՒ–ի ստեղծման համար ավելի քիչ կպահանջվի, քան 13 մլրդ դոլարը։

Միաժամանակ Շանհանը նշել է, այդ գումարը կարող է նշանակալիորեն ավելի քիչ լինել 5 միլիարդից, փոխանցում է The Hill–ը։ Հունիսին նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին սկսել Տեզերական ուժերի ստեղծման պլանի մշակումը։

Սեպտեմբերին ՌՕՈՒ քարտուղար Հիզեր Ուիլսոնը հայտարարել է, որ տիեզերական ուժերը կարող են արժենալ 13 մլրդ դոլար՝ 3 մլրդ դոլար՝ առաջին տարին եւ 10 մլրդ՝ մյուս 4 տարիներին։