Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք կգործարկվեն նոյեմբերի սկզբին, կարող են երկու անգամ ավելի լուրջ ազդեցություն ունենալ, քան 2012-ին սահմանված հակաիրանական պատժամիջոցները: Այս կարծիքին են Օքսֆորդի համալսարանի էներգետիկ հետազոտությունների գծով փորձագետները:Դա պայմանավորված է ներկայում ազատ արտադրողական հզորությունների փոքր ծավալով:Աշխարհում նավթի պաշարները վերջին հինգ տարում միջինից ցածր մակարդակում են, իսկ ազատ արտադրողական հզորությունների ծավալը «շատ փոքր է ինչպես ներկա, այնպես էլ պատմական չափանիշներով, հատկապես՝ համաշխարհային պահանջարկի հետ կապված»:Փորձագետների կարծիքով՝ նավթի արժեքը յուրաքանչյուր տարի մեկ բարելի դիմաց 21 դոլարով կարող է ավելանալ: