26.11.2024
Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերն Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ
04.09.2018
Պեսկովը մեկնաբանել է Թրամփի խոսքերն Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ

Նախազգուշացնել հետեւանքների մասին՝ հաշվի չառնելով ահաբեկիչների վտանգը լիարժեք եւ համակողմանի մոտեցում չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իդլիբում ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պետք է զբաղվել այս խնդրով: Մենք գիտենք, որ սիրիական զինված ուժերը պատրաստվում են լուծել այս խնդիրը: Սակայն ուղղակի հանդես գալ ինչ-որ նախազգուշացումներով՝ ուշադրություն չդարձնելով Սիրիայի ողջ վիճակի համար վտանգ ներկայացնող բացասական ներուժի վրա, հավանաբար ամբողջական եւ համապարփակ մոտեցում չէ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Թրամփի՝ Twitter-ում արված հայտարարությունը: Ավելի վաղ Թրամփը Twitter ում գրել էր, որ Իդլիբ նահանգում սիրիական բանակի հնարավոր հարձակումը «մեծ մարդասիրական սխալ» կլիներ եւ կոչ էր արել թույլ չտալ դա: