26.11.2024
Սթոլթենբերգ․ Ռուսաստանին կոչ ենք անում ապահովել համապատասխանությունը ՄՓՀՀՊ-ին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներից տասնմեկը ռազմական ծախսերն ավալացրել են մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսը: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


«Իրադրությունը խառն է, բայց այն շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ, երբ ՀՆԱ-ի 2 տոկոսին հասնելն ապահովել էին դաշինքի երեք անդամներ, իսկ այժմ եւս ութ դաշնակիցներ»,- ասել է Ստոլտենբերգը:


Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միջին հաշվով ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների պաշտպանության ծախսերի ծավալն այս պահին կազմում է ՀՆԱ-ի 1,5 տոկոսից պակաս մասը՝ սառը պատերազմի շրջանի վերջի ՀՆԱ-ի 3 տոկոսի դիմաց: