Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարարությունը, թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել։ Զախարովան նշել է, որ փոփոխությունների մասին ոչ մի տեղեկություն չունի, բայց որևէ բան չի փոխվել ՌԴ դիրքորոշման հարցում. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,– ասել է Զախարովան։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել էր լուծարել Պետդեպի 30 հատուկ դեսպանների, այդ թվում նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի և Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում։