Անցած տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումները գերազանցել են 260 միլիարդ դոլարը: Այս մասին ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Սահիբ Մամեդովը նախարարությանն առընթեր Ձեռներեցության զարգացման հիմնադրամի և Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից իրականացվող «Խելացի կամուրջ» համատեղ նախագծի իրականացման ավարտին նվիրված մամուլի ասուլիսում: Փոխնախարարը նշել է, որ այսօր աշխարհում ի հայտ են եկել նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց պատասխանելու համար Ադրբեջանը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ, ստեղծում է բարենպաստ էկոհամակարգ: Նրա խոսքով, վերջին 8 ամիսներին զգալի աճ է գրանցվել Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածում: