Սեպտեմբերի 9-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կայազորի երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: «Առաջին փուլում զորամիավորումներն ու գործնական գործողությունների մասնակից զորամասերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու նպատակով հանվել են տեղակայման վայրից ուսումնամարտական տագնապով և դուրս բերվել զորավարժությունների շրջաններ»,-ասվում է հայտարարության մեջ: Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 14-ը: