5.04.2026
Ավելացել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է կատարի Անկարայի 3 հիմնական պահանջները. թուրք դիվանագետ

Հարաբերությունների նորմալացման համար Հայաստանը պետք է կատարի Անկարայի երեք հիմնական պահանջները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթընալանը:


Նրա խոսքով, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է «օկուպացիայից ազատի Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները: Երևանը պետք է հրաժարվի Թուրքիայի տարածքների հանդեպ, ինչպես նաև 1915 թվականի իրադարձությունների հետ կապված հավակնություններից»:


Հուսեյն Ալթընալանը նշել է, որ հայերը չպետք է քաղաքականացնեն պատմական իրադարձությունները:


«Քանի դեռ Հայաստանը չի ազատել Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից շրջանները, չի հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից, այդ երկրի հետ հարաբերություններ հաստատելն անհնար է», - ասել է դիվանագետը:

Ադրբեջանի և Ղազախստանի նավահանգիստները կավելացնեն Կասպյան տարածաշրջանի տարանցիկ ներուժը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար