ԵԱԿ-ը բոլոր կուսակցություններին կոչ է արել մասնակցել Միլլի Մեջլիսի ընտրություններին
«Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) կոչ է արել բոլոր կողմերին մասնակցել Միլի Մեջլիսի առաջիկա ընտրություններին:
Ադրբեջանի փոխվարչապետ, ԵԱԿ փոխնախագահ Ալի Ահմեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵԱԿ-ը բոլոր կուսակցություններին կոչ է անում՝ մասնակցել Միլի Մեջլիսի ընտրություններին և օգտվել ժողովրդի հետ բաց երկխոսության համար շանսից:
«Ամեն դեպքում, կուսակցությունների համար օգտակար է մասնակցել ընտրություններին: Ես սա ասում եմ՝ ելնելով ԵԱԿ-ում ընտրությունների բազմամյա փորձից: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից, ապա նա վատ մտադրություններ ունի», - ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ, Ա.Ահմեդովը նշել է, որ այն ժամանակ, երբ հասարակության մեծ մասը և կուսակցությունները տրամադրված են ընտրություններին, կան կուսակցություններ, որոնք ցույց են տալիս բոլորովին այլ մոտեցում և վերաբերմունք. «Սա աննորմալ է: Իրենց կուսակցություններ անվանող որոշ խմբեր, քննարկում են ընտրություններին գնալ-չգնալու հարցը: Խոսքը գնում է ռադիկալների մասին»: