24.04.2025
ԵԱԿ-ը բոլոր կուսակցություններին կոչ է արել մասնակցել Միլլի Մեջլիսի ընտրություններին
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Կիև

Ուկրաինական ճգնաժամի լուծումը կարող է ճանապարհ բացել ԵԱՀԿ երկրների տարածքում առկա ձգձգվող հակամարտությունների լուծման համար, ներառյալ ղարաբաղյան  հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:


«Առաջիկա օրերին Փարիզում, նորմանդյան գագաթնաժողովի շրջանակներում, մենք կփորձենք հասնել Եվրոպայում խոշորագույն հակամարտության լուծմանը: Հուսով ենք, որ այս ուղղությամբ առաջընթացը կարող է ճանապարհ բացել՝ ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ոչ միայն Ուկրաինայում, այլև Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում», - հայտարարել է Պրիստայկոն:


 

Ադրբեջանը, Թուրքիան և Կատարը կարող են համատեղ զորավարժություններ անցկացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար