Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին: Ազերթաջի հաղորդմամբ, Ալիևը նշել է, որ ամեն նման հանդիպում հնարավորություն է ընձեռում անդրադառնալ հարցերի, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ: Հիշեցնենք, Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: