24.11.2024
Դունյա Միյատովիչ. Խոսքի ազատության առումով Ադրբեջանը չի հասել մեծ առաջընթացի
prev Նախորդ նորություն

ՌԴ և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումներն աճել են ավելի քան մեկ քառորդով

2019-ի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26,7 տոկոսով, տեղեկացնում է Trend-ը՝ վկայակոչելով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մամուլի ծառայությանը:


Այս մասին հայտարարվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովի միջև կայացած հանդիպմանը:


Կողմերը նշել են, որ ապրանքաշրջանառության մեծացմանը նպաստող գործոններից մեկն էլ տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումն է:


Նշվել է, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալի աճին նպաստելու է նաև երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը: