Թուրքիան միշտ օրակարգում է պահելու Արցախի հարցը: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: Նշվել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս խնդրի կարգավորումն անթույլատրելի է»: «Արցախյան հակամարտությունը տարածաշրջանի ամենաարդիական խնդիրներից է: Տվյալ հակամարտության չկարգավորված լինելը վկայում է Ադրբեջանի հանդեպ երկակի չափանիշների կիրառման մասին: Թուրքիան Ադրբեջանին միշտ աջակցել է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ: