31.10.2026
BP. ԱՉԳ-ում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի
10.01.2020
BP. ԱՉԳ-ում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» (ԱՉԳ) նավթագազային հանքավայրերի բլոկում նավթի արդյունահանումը հասել է 500 միլիոն տոննայի: Այս մասին հայտարարել են BP- ում, որը հանդիսանում է ԱՉԳ-ի մշակման օպերատորը: «1997 թվականից ԱՉԳ-ից արդյունահանված կես միլիարդ տոննա նավթը հիմնականում փոխադրվել է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա արտահանման խողովակաշարերով՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով Սանգաչալի տերմինալից դեպի համաշխարհային շուկաներ», - ասել են ընկերությունում: Ինչպես նշում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով BP-ի տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ, այդ նշագիծը մեծ ներդրում է հանդիսանում՝ «Դարի պայմանագրի» ստորագրման 25-ամյակում: «Մենք, որպես օպերատոր, հպարտանում ենք, որ հասել ենք արդյունահանման այս նշագծին՝ երկրի և ԱՉԳ-ի բոլոր գործընկերների համար պատմական տարում: Ես կցանկանայի շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նվաճման գործում և շնորհակալություն հայտնել մեր օպերացիոն թիմին`անվտանգության և հուսալի գործողությանը մշտակական նվիրվածության համար», - հավելել է նա: