Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները։ Նրա խոսքով՝ այդ հարցը ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել է վերջերս Դումայում նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում: