Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության գլխավոր խոչընդոտը չկարգավորված տարածքային հակամարտությունն է: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Բարտոշը: Նա նշել է, որ ՆԱՏՕ անդամակցության գլխավոր նախապայմաններից է տարածքային խնդիրների բացակայությունը, սակայն Վրաստանն ունի չկարգավորված հակամարտություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Ըստ նրա, ՌԴ-ի արձագանքը Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը լինելու է շատ կոշտ: