Մեդվեդևը հայտարարել է ՌԴ կառավարության հրաժարականի մասին
Ռուսաստանի վարչապետ Դիմիրտրի Մեդվեդևը հունվարի 15-ին հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Նա ճիշտ է համարում կառավարության հրաժարականը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հայտարարության ֆոնին:
Այս մասին Մեդվեդևը ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Սահամանդրական փոփոխությունները էականրեն կփոխեն ուժերի հավասարակաշռությունն իշխանության թևերի միջև: Կառավարությունը պետք է նախագահին հնարավորություն տա ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները: Այս համատեքստում ճիշտ կլինի, որ կառավարությունը հրաժարական տա», - ասել է Մեդվեդևը:
Նշվում է նաև, որ Պուտինը Մեդվեդևին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնը դեռևս չկա, նախագահն այն պլանավորում է ստեղծել, գրում է РИА Новости-ն: