ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի կողմից նախաձեռնված տրանսռեգիոնալ էներգետիկ նախագծերը, այդ թվում Հարավային գազային միջանցք ռազմավարական նախագիծը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի խորհրդական Ջորջ Քենթը: Նա նշել է, որ տարածաշրջանային կապերը կարևոր են Կասպյան տարածաշրջանի կայուն զարգացման համար: