ՎՈՒԱՄ-ում իր նախագահության շրջանում Ադրբեջանը խորացնելու է քաղաքական երկխոսությունը
Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) անդամ պետությունները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) հինգշաբթի Կիևում կայացած նիստում պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ազատ առևտրի գոտու և տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Մենք պայմանավորվեցինք կենտրոնանալ տնտեսական համագործակցության խորացման վրա: Կա երկու առաջնահերթ ուղղություն: Առաջինը՝ դա ազատ առևտրի գոտին է, մենք համակարծիք ենք այն հարցում, որ մեր երկրների միջև չպետք է լինեն առևտրային սահմաններ և խոչընդոտներ, մեր երկրների ընկերությունները պետք է ազատորեն առևտուր անել», - ասել է Գոնչարուկը պլենար նիստի արդյունքներով հրավիրված ճեպազրույցում:
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովն էլ հիշեցրել է, որ 2020-ին ՎՈՒԱՄ-ի նախագահությունը անցնում է Ադրբեջանին: «Իր նախագահության շրջանում Ադրբեջանը ուշադրություն է հատկացնելու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության խորացմանը», - ասել է Ալի Ահմեդովը: