Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ: Զորավարժությունների ընթացքում, որոնք կունենան տեսական և գործնական մաս, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Զորավարժությունները կանցկացվեն ինչպես Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին: