20.07.2025
Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը
14.08.2019
Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը

Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մամուկա Բախտաձեն ելույթ է ունեցել ավտոմոբիլային դեպարտամենտի վեց ամսվա աշխատանքի արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ընթացքում: Օգոստոսի սկզբին Ասիական զարգացման բանկը Վրաստանին 415 մնլ դոլարի չափով վարկ էր տրամադրել նոր ավտոճանապարհի կառուցման համար: «Մի քանի օրից կստորագրվի համաձայնագիր, եւ մինչեւ տարեվերջ կսկսվի երկրորդ նախագիծը՝ Կոբի-Գուդաուրի արագընթաց ավտոճանապարհը, որը պատմական նշանակություն ունի:Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով: Իհարկե, դրա համար ներդրումներ են անհրաժեշտ, եւ այդ ներդրումներն արդեն ներգրավվել եւ ստորագրվել են», - նշել է Բախտաձեն: