Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային նախագիծը գտնվում է նախապատրաստման փուլում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեթ Ջահիթ Թուրհանը: Նախարարը նշել է, որ սա խոսում է Ադրբեջանի հետ Թուրքիայի տրանսպորտային կապերի հետագա ընդլայնման մասին. «Այն նախագծերը, որոնք Թուրքիան իրականացրել է Ադրբեջանի հետ միասին, ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Մեր համատեղ իրականացրած նախագծերը բարձրացնում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»: Նախարարը նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունն առավել ինտենսիվ բնույթ է կրում: