24.11.2024
Ադրբեջանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 8%-ով
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերին Ադրբեջանի նվազեցրել է նավթի արդյունահանման օրական ծավալները

Հոկտեմբերին Ադրբեջանում նավթի արդյունահանման օրական ծավալները սեպտեմբերի համեմատ նվազել են 6 հազար բարելով՝ կազմելով 718 հազար բարել:


Այս մասին տեղեկացնում է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ դրանից 644 հազար բարելը բաժին է ընկնում հում նավթին, իսկ 74 հազար բարելը՝ կոնդենսատին:


Օրական արտահանվել է 569 հազար բարել հում նավթ, 76 հազար բարել կոնդենսատ և 9,5 հազար բարել նավթամթերք:


Ադրբեջանը կատարել է ՕՊԵԿ+ առջև ստանձնած իր պարտավորությունները կապված նավթի արդյունահանման ծավալների նվազեցման հետ: