20.04.2025
Ռազմական փորձագետ. ՀՀ-ն ու Ադրբեջանը հետաքրքված են ԱԹՍ-ներով
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետն օրինական է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը մոտ գտնվող ընդդիմադիրներին:


«Մեր երկրում խոսքի ազատությունը լիովին ապահովված է: Մի քանի օր կարծիքների արտահայտման ազատությունն ընթանում էր առանց խնդիրների, բայց այնուհետեւ մի քանի անպատասխանատու քաղաքական գործիչներ կոչ արեցին քաղաքացիներին՝ նախ՝ արգելափակել ճանապարհները եւ բարիկադներ կանգնեցնել, այնուհետեւ՝ շրջափակել խորհրդարանի շենքը: Գիշերվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը հարցականի տակ դրվեց, գլխավոր պետական հաստատությունը չէր գործում կես օր:


Փաստորեն հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա: Նման դեպքում ոստիկանությունն ու կառավարությունն ընդունեցին որոշում, որի իրավունքն ունեին»,-հայտարարել է նա:

Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցում է 827 մլն դոլարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար